211652_close_icon
views-count693 դիտում article-date 10:48 20-06-2014

Հունիսի 24-ին Պուտինը պաշտոնական այցով կմեկնի Ավստրիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Ավստրիա`այդ երկրի նախագահ Հայնց Ֆիշերի եւ կանցլեր Վերներ Ֆայմանի հրավերով: Գործնական այցի շրջանակում քննարկվելու են առեւտրա-տնտեսական հարցեր, էներգետիկայի, տրանսպորտի եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառներում միացյալ նախագծերի իրականացման, նաեւ`«Յուժնի պոտոկ» գազամուղի կառուցման հարցեր`տարեկան շուրջ 36 մլրդ խմ թողունակությամբ: Այն անցնելու է Սեւ ծովի հատակով`դեպի Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներ: Ավստրիայի տարածքում ծրագրի իրականացման պայմանագիրը կնքվել էր այս տարվա ապրիլի 29-ին`Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերի եւ «ՕԷմՎի» ընկերության գլխավոր տնօրեն Հերարդ Ռոյսսի կողմից: Գազամուղի ավստրիական հատվածը կունենա տարեկան մինչեւ 32 մլրդ խմ գազի թողունակության հնարավորություն, որը վերջնակետը Բաումգարտեն քաղաքն է լինելու: Այցի ընթացքում նախանշված է նաեւ համաձայնագրի ստորագրում`Սոութ Սթրիմ Ավստրիա միացյալ նախագծային ընկերության բաժնետերերի կողմից: Ի դեպ`բաժնետերերը «Գազպրոմ»-ը եւ «ՕԷմՎի»-ն են: Բացի այդ, Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը համաձայնագիր է ստորագրելու Ավստրալիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միկոլ-Լեյտների հետ` տեխնոգեն կամ բնական աղետների դեպքում փոխադարձ աջակցության եւ դրանց վերացման ժամանակ համագործակցության համար: Այցին մասնակցություն կունենան նաեւ Ռուսական երկաթգծի ղեկավար Վլադիմիր Յակունինը եւ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Բացի այդ, Պուտինը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, որն այս տարի անց է կացվելու Բրազիլիայում:

Նմանատիպ նյութեր