211652_close_icon
views-count25357 դիտում article-date 17:33 21-06-2014

Լարված իրավիճակ Մուրացանի հոսպիտալի մոտ. գիշերը ուղղաթիռով այնտեղ տեղափոխված, կոմայի մեջ գտնվող զինվորի հարազատներին ոչինչ չեն ասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստեփանակերտից հունիսի 19-ին ուղղաթիռով կոմայի մեջ գտնվող զինծառայող, 18-ամյա Իշխան Սարգսյանին տեղափոխել են Երևան: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասացին Իշխան Սարգսյանի ծնողները և եղբայրը: Իշխանը զորակոչվել է բանակ այս տարվա հունիսի 16-ին, Ասկերանի N զորամաս: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծնողներն ասացին, որ մինչ հոսպիտալ տեղափոխվելը Իշխանը զանգահարում է ծնողներին և հայտնում, որ ունի ջերմություն, իսկ այժմ նրանց ոչ մի ինֆորմացիա չեն տրամադրում, թե կոման ինչից է առաջացել և ովքեր են մեղավորները: Իշխան Սարգսյանը բանակ է զորակոչվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի զինկոմիսարիատի կողմից: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր