1385 դիտում
22:42 21-06-2014
Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել 6 վիրավոր ուկրաինացի սահմանապահներին
Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել կրակոցների ժամանակ վիրավորված և Ռուսաստանի Դաշնության տարածքում հայտնված ուկրաինացի 6 սահմանապահներին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Պետական սահմանային ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Աստախովը:
«Որքան հայտնի է ինձ, վիրավորներին հանձնել են մեզ»,-RiaNovosti_ին է հայտնել է Աստախովը:
Հիշեցնենք,որ հունիսի 20-ի երեկոյան, ինչպես հայտնել է Ուկրաինայի Սահմանապահ զորքերի ծառայությունը, Լուգանսկի շրջանի Իզվարինո անցակետի տարածքում ուկրաինացի սահմանապահների և զինյալների միջև զինված բախում է տեղի ունեցել: Փոխադարձ կրակոցների ժամանակ ուկրաինացի սահմանապահները ստիպված են եղել նահանջել դեպի ՌԴ-ի տարածք: Հաղորդվել էր, որ կրակոցներից 6 ուկրաինացի սահմանապահ է վիրավորվել: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր:
Նմանատիպ նյութեր
1126 դիտում
18:32 08-09-2014
Պյոտր Պորոշենկոն Մարիուպոլում հայտարարել է, որ անջատողականներն ուկրաինական կողմին են հանձնել 1200 ռազմագերու
Այս բաժնից
700 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը
730 դիտում
20:56 10-01-2025
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ
727 դիտում
20:30 10-01-2025
Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը