211652_close_icon
views-count1683 դիտում article-date 14:27 22-06-2014

Ահաբեկչական հարձակում` Ահմեդովի հանքի վրա

Երեկ առավոտյան ժամը 11:00-ին անհայտ զինված անձինք Դոնեցկի ժողովրդական հանրապետության խորհրդանիշով ներխուժել են ԴՏԵԿ-ի տարածքում գտնվող Դոնբասի Կոմսոմոլեց հանքը: Զենքի սպառնալիքով նրանք գետնին են պառկեցրել տարածքի աշխատակիցներին, խլել բջջային հեռախոսները: Այդ պահին հանքում 700-ից ավելի մարդ է եղել: Հարձակում գործածների մի մասը գումար եւ տրանսպորտ է պահանջել, եւ քանի որ առձեռն գումար չի եղել, նրանք շտապել են ավտոտնակ եւ ավտոկանգառ: Արդյունքում`բռնի վերցվել է գրեթե ամբողջ ավտոկանգառը: Բացի այդ`բացել են հանքի տարածքում տեղակայված 2 բանկոմատ: Իսկ մյուսները փակել են հանքի ճանապարհը, ինչի հետեւանքով հանքի աշխատակիցների երկրորդ հերթափոխը`շուրջ 800 մարդ, չի կարողացել գնալ աշխատանքի: Մարդիկ փորձել են անցնել զինված մարդկանց ստեղծած ճանապարհով, բայց իրենց թույլ չի տրվել: Կիրովսկի և հանքի բնակչությունը վախեցած է զավթիչների գործողություններից և անհանգստանում է հանքի անվտանգության համար: «Սա առաջին զինված հարձակումը չէ Դոնեցկի տարածքում: Բայց այսօր զինված հարձակում է եղել խոշորագույն հանքերից մեկի վրա, որը գազի առումով էլ շատ վտանգավոր է: Այսպիսի հանքերում ցանկացած հրաձգություն, կրակ և այլ երևույթ մեծ սպառնալիք է հանքագործների կյանքի համար: Ցանկացած պայթյուն, էլեկտրաէներգիայի խաթարում կարող էր բերել սարսափելի ողբերգության»,-ասել է Ածխի եւ հարստացման գծով տնօրեն Անդրեյ Սմիրնովը: «Խաղաղ հանքագործների վրա հարձակումը, ովքեր աշխատում են, որպեսզի ապահովեն լույս եւ ջերմություն մեր տներում, զինադադարի շրջանում անադեկվատության եւ ցինիզմի գագաթնակետ է ԴԺՀ կողմից, ով իրեն կոչում է խաղաղ ժողովրդի պաշտպան: Մենք տեսնում ենք, որ նրանք մարդկանց շահերի հետ ընդհանուր ոչինչ չունեն : Ինչ պաշտպանության մասին են խոսում, եթե զրահապատ տրանսպորտային միջոցով ներխուժում են հանքի տարածք: Ինչպես նրանք կարող են ապահովել ընկերության բնականոն աշխատանքը, չթողնելով աշխատակիցներին հանք եւ կրակոցներ արձակելով: Իսկ շատ հանքագործներ նրանց հավատում էին եւ ինչ որ տեղ խղճում: Այժմ մարդիկ իրենց վրա զգացին Դոնեցկի ժողովրդական հանրապետության սպառնալիքը: Տեսնելով այդ ամենաթողությունը, հանքագործները կտրուկ են արտահայտվել ԴԺՀ-ի գործողությունների առթիվ»,-ասել է ԴՏԵԿ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Տիմչենկոն: Նման գործողությունների կրկնությունը կբերի հանքի աշխատանքի դադարեցման, էլեկտրակայանների վրա ածխի բացակայության եւ երկրի էներգոհամակարգի ոչնչացման:

Նմանատիպ նյութեր