1994 դիտում
10:57 23-06-2014
Ահազանգ Օմբուդսմենին. մայրը դաժանաբար ծեծում է 3 երեխաներին
Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ մայրը պարբերաբար ու դաժանաբար ծեծում է իր երեք երեխաներին:
Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են երեխաներին և տեղում արձանագրել, որ 7 տարեկան երեխայի վրա կան ծեծի հետքեր ու խորը սպիներ: Զրույցի ընթացքում մայրը չի հերքել, որ ծեծում է երեխաներին:
Նկատի ունենալով, որ երեխաների հայրը մահացել է՝ տատիկը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին խնդրել է աջակցել երեխաներից երկուսի խնամակալությունը ստանձնելու հարցում: Պաշտպանի ու Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի համատեղ աշխատանքի արդյունքում տատիկը ստանձնել է երկու երեխայի խնամակալությունը: Մյուս երեխային, ով 2 տարեկան է, փորձ է արվում տեղավորել գիշերօթիկ մանկապարտեզում:
Երեխաների մոր նկատմամբ հարուցել է քրեական գործ, որն այժմ ընթացքի մեջ է:
Նմանատիպ նյութեր
22782 դիտում
23:26 03-06-2022
Ոստիկանը դաժանաբար ծեծում է ցուցարարին և անօգնական թողնում գետնին ընկած. ՏԵՍԱՆՅՈՒԹ
37800 դիտում
18:45 05-08-2018
Հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերի մայրը հանդես է եկել հայտարարությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»