211652_close_icon
views-count1828 դիտում article-date 20:47 23-06-2014

Արգելվել է «ԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հունիսի 23-ի որոշումով արգելվել է «ԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը: «ԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի կողմից արտադրված «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին: Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ 1) վերացնել հայտնաբերված խախտումները (կազմակերպել սանիտարական օր, իրականացնել «Չանախ» պանրի արտադրության պահման պահեստային տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում): 2) «Չանախ» պանրի պահեստային մասում և իրացման նպատակով իրացման կետերից 05.05.2014թ. խմբաքանակը հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել: 3) թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ անհամապատասխանության ցուցանիշով: 4) «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին: Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի հուլիսի 7-ը:

Նմանատիպ նյութեր