995 դիտում
22:17 23-06-2014
1 տարվա ընթացքում Ռուսաստանում գարեջրային ալկոհոլիզմը կրճատվել է երկու անգամ
Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալով`երկրում բավականին բարելավվել է մանկական ալկոհոլամոլության աստիճանը:
Դա հաջողվել է`անչափահասներին ալկոհոլի վաճառքի սահմանափակման մասին օրենքի ընդունման եւ գարեջրի`ալկոհոլային խմիչքների շարքին դասելու արդյունքում:
1 տարվա ընթացքում Ռուսաստանում գարեջրային ալկոհոլիզմը կրճատվել է երկու անգամ: Բացի այդ, 1 տարում ծխախոտի օգտագործումն էլ նվազել է 16 տոկոսով:
Ծխախոտի մասին օրենքով էլ արգելվում է ծխախոտի գովազդը եւ հովանավորչությունը, իսկ մինչ այդ օրենքով ամրագրված էր, որ արգելված է ծխելը մարզադաշտերում, կրթական հաստատություններում, խանութներում, պոլիկլինիկաներում, վերելակներում, ինքնաթիռներում, մանկական հրապարակներում:
Իսկ այս տարվա հունիսի 1-ից արգելված է ծխելը նաեւ գնացքներում, նավերում եւ հասարակական սննդի հաստատություններում:
Նմանատիպ նյութեր
1198 դիտում
09:40 07-02-2014
Վերջին տարվա ընթացքում Իրանից Հայաստան գազի ներկրումը մոտ 17 տոկոսով կրճատվել է. ՀԺ
Այս բաժնից
598 դիտում
14:18 11-01-2025
Եվրահանձնաժողովը կվերլուծի ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցը և կքննարկի այն Երևանի հետ
751 դիտում
13:54 11-01-2025
Մոսկվայից ու Երևանից չվերթները Սարատովի օդանավակայանից ուղղվել են դեպի այլ օդանավակայաններ
733 դիտում
13:02 11-01-2025
Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել