211652_close_icon
views-count1308 դիտում article-date 17:00 24-06-2014

Իրաքում հունիս ամսվա մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 1000 մարդ

Իրաքում հունիսի 5֊ից մինչ հունիսի 22֊ն ընկած ժամանակահատվածում «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» խմբավորման գրոհայինների հետ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով ՄԱԿ֊ի տվյալներին։ Նշվում է, որ վերջին 17 օրերի ընթացքում զոհվել է առնվազն 1075 մարդ, 658֊ը վիրավոր են։ Նշենք, որ հունիսի սկզբին «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» խմբավորման գրոհայինները իրենց վերահսկողության տակ են վերցրել Իրաքի հյուսիսում գտնվող Նայնավա նահանգը, որից հետո իսկամիստները մտադիր էին գրավել Բաղդադը։

Նմանատիպ նյութեր