211652_close_icon
views-count2334 դիտում article-date 09:16 25-06-2014

Գալուստ Սահակյանին նոր պաշտոն կտան. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնաթողությունը, ի թիվս այլ կառույցների, թափուր պաշտոնի տեղ բացեց նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանում: Նախկին վարչապետը բուհի կառավարման խորհրդի նախագահն է, նա այս պաշտոնում ընտրվել է դեռևս 2010 թվականին: Պարզ չէ՝ ի պաշտոնե, թե ոչ, բայց անգամ եթե նրան թույլատրեն զբաղեցնել այդ պատասխանատու պոստը, միևնույն է՝ դիվանագիտական աշխատանքի մեկնելը կխանգարի դրան: Երեկ մենք տեղեկացանք, որ այս պաշտոնին հավակնում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Բացի Գրիգորիչից, շրջանառվում է նաև նրա տեղակալ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը, ով բուհի շրջանավարտներից է: ՀՀԿ-ականների շրջանում ավելի հավաստի է համարվում Գրիգորիչի թեկնածությունը: Վերջապես ումի՞ց է պակաս. Հովիկ Աբրահամյանը Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, Սերժ Սարգսյանը՝ ԵՊՀ-ի, Արմեն Աշոտյանը՝ բժշկականի, Տարոն Մարգարյանը՝ ճարտարապետաշինարարականի, Սամվել Նիկոյանը՝ ճարտարագիտականի: Ոչ պակաս արժանի թեկնածու է նաև Գալուստ Գրիգորիչը: Տիգրան Սարգսյանը դեռ շարունակում է մնալ խորհրդի ղեկավար, և աշնանն սպասվող հերթական նիստի ժամանակ էլ այս հարցը կլուծվի»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր