Անհայտ թռչող սարքը ռմբակոծում է տարածքը. բացառիկ տեսանյութ
Ստորև ներկայացված կադրերում երևում է, թե ինչպես է անհայտ թռչող սարքը ռմբակոծում բավականին մեծ տարածքը:
Սարսափելի պայթյունից հետո «ափսեն» անհետանում է ծխի և փոշու ամպի մեջ:
Երբ փոշու ամպը ցրվում է, պարզ է դառնում, որ «ափսեն» չի անհետացել, այլ «կախված է» օդում, իսկ տեսախցիկի արձանագրած դանդաղեցրած կադրերում երևում է եռանկյունաձև օբյեկտ:
Տեսանյութը արձանագրվել է Աֆղանստանում` թալիբանների ռազմաբազային կից տարածքում` ՆԱՏՕ-ի աշխատակիցների կողմից:
Որոշ մեկնաբաններ YouTube-ում կատակում են, թե` ԱՄՆ-ի ռազմական ուժերն այնքան մեծ ազդեղության մակարդակի են հասել, որ համագործակցում են այլմոլորակայինների հետ:
Ի դեպ, ԱՄՆ ռազմական ուժերը չեն մեկնաբանում տեսանյութը: