211652_close_icon
views-count18774 դիտում article-date 22:12 25-06-2014

Պարզվում է՝ «Ռուսական գրքի տուն» ցանցի հիմնադիր Անդրանիկ Նիկողոսյանը հակում ունի կեղծ համարանիշներով ավտոմեքենաներով ճեմելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[b]SHAMSHYAN.com[/b]-ը հունիսի 19-ին [url=https://shamshyan.com/hy/article/18066/]տեղեկատվություն էր [/url]տարածել, որ Երևանում «Պուտին» ակումբների նախագահը կեղծել է իր Mercedes-ի համարանիշը՝ այն դարձնելով դիվանագիտական: [b]SHAMSHYAN.com[/b]-ը, լրագրողական հետաքննություն անցկացնելով, պարզեց, որ «Ռուսական գրքի տուն» ցանցի «մեծն հիմնադիր» Անդրանիկ Նիկողոսյանը հաճախակի է ինքնաշեն համարանիշներ տեղադրել իրեն սպասարկող ավտոմեքենաների վրա, սակայն ամեն անգամ «ջրից չոր է դուրս եկել», ու երբ ճանապարհային ոստիկաններն օպերատիվ տվյալներ են ստացել ու «համարաթափ» են արել Ա. Նիկողոսյանին ու նրա վարորդին, համարանիշները դրված են եղել Mercedes-ի վրա, ու հիմա նրա շրջապատում թևավոր խոսք է դարձել հայտնի բանաստեղծության տեքստով՝ Անդրանիկը համար չունի, Հանդ է գնում անհամար, Ու հյուրեր է տանում բերում, Կեղծված կարմիր համարով, Ու երբ գային բռնեց տարավ, Նա երևի թե հասկացավ, Որ ծեր պապը ամեն անգամ Չի կարնալու փլավ ուտել: [b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է լուսանկարներ, թե ինչ համարանիշի և ինչ մակնիշի ավտոմեքենաներով է հանրապետության փողոցներում ճեմել իրեն անպարտելի համարող Ա. Նիկողոսյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից ՃՈ հատուկ տարածք էր տեղափոխվել Mercedes մակնիշի 04 T 002 AM համարանիշի ավտոմեքենան: Պարզվել էր, որ նշված ավտոմեքենայի վրայի համարանիշը եղել էր կեղծված, ինչի համար օրինախախտ վարորդը տուգանվել է խոշոր չափի գումարով: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել էր Արարատի մարզի Մխչան գյուղի բնակիչ Էդիկ Մարտիրոսյանը, և երբ ավտոմեքենան տեղափոխվել էր ՃՈ հատուկ պահպանվող տարածք, մեքենայի մեջ էր եղել ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ, մի քանի քիչ հայտնի լրատվամիջոցների սեփականատեր, «Ռուսական գրքի տուն» ցանցի հիմնադիր Անդրանիկ Նիկողոսյանը: Կան տեղեկություններ, որ առանց նրա գիտության վարորդը չէր համարձակվի Mercedes-ի վրայից հանել օրինական՝ 001 PO 10 համարանիշը և փոխարենը տեղադրել կեղծ համարանիշներ, ինչի համար էլ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 14 կետով /առանց հաշվառման համարանիշի կեղծված կամ փոխարինված համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը/ վարչական պատասխանատվության էր ենթարկվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր