211652_close_icon
views-count2245 դիտում article-date 19:06 26-06-2014

ՀՀ վարչապետի որոշմամբ Գրիգոր Մուրադյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գրիգոր Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ *** Արսեն Մկրտչյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1973 թ., 9 հոկտեմբերի, ք. Երևան Կրթություն 1990 – 1996 թթ. - Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, իրավաբան-միջազգայնագետի որակավորում Աշխատանքային գործունեություն 1990 – 1993 թթ. – Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր 1994 – 1998 թթ. - Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր 1997 – 1999 թթ. - «Թելմել» կոոպերատիվի նախագահի տեղակալ 1999 – 2000 թթ. – Հայսպառմիության Երևանի Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի տնօրենի օգնական, քաղաքացիական և ընտանեկան իրավունքի դասախոս 2000 – 2001 թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի գրասենյակի պետ 2001 – 2003 թթ. - Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի գրասենյակի պետ, աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար 2003 – 2005 թթ. - Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի աշխատակազմի ղեկավար 2005 թ. - Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար 2005 – 2006 թթ. - Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի քարտուղար 2006 թ. - Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղար 2006 – 2007 թթ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական 2007 – 2008 թթ. – Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար 2008-2014 թթ. – Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր 2014 թ. մայիս-հունիս - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ 2014 թ. հունիսի 26-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Այլ տվյալներ Զինապարտ է, պահեստազորի շարքային: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի: Կուսակցական պատկանելություն Անկուսակցական Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու դուստր

Նմանատիպ նյութեր