2482 դիտում
10:16 27-06-2014
Ի՞նչ նպատակ է հետապնդում Տիգրան Սարգսյանի նշանակումը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտոնապես պարզ դարձավ, թե որտեղ է ազգին իր դիվանագիտական ծառայությունները մատուցելու Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ երկիրը կլինի ԱՄՆ-ը:
Ընդ որում, նշանակումը տեղի է ունենում Հայաստանի համար հետաքրքրական իրավիճակում, երբ տեղի են ունենում ռուս-ադրբեջանական սերտ գործընթացներ։
Հետաքրքրական էր այն իրողությունը, որ բոլորովին վերջերս Հայաստան արտահանձնվեց Աշոտ Սուքիասյանը՝ հայտնի Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ Կճոյանի մասնակցությամբ օֆշորային սկանդալից: Սուքիասյանի արտահանձնման որոշումը երկար ժամանակ է՝ կար, սակայն դա տեղի չէր ունենում: Եվ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցից հետո, որն էլ, իր հերթին, տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Սերգեյ Լավրովը այցելել էր Բաքու: Վրաստան այցից հետո Աշոտ Սուքիասյանը Սերժ Սարգսյանի վերադարձին գրեթե զուգահեռ վերադարձվեց Հայաստանին: Եվ ահա դրանից մի քանի օր անց էլ Տիգրան Սարգսյանը նշանակվում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, այսինքն՝ տեղի է ունենում պաշտոնական նշանակումը:
Եվս մեկ ուշագրավ զուգահեռ՝ Բրյուսելում Աֆղանստանի իրավիճակի վերաբերյալ հավաքի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը ոտքի վրա զրուցում է ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ, իսկ ելույթի ժամանակ հաստատում Աֆղանստանում միջազգային առաքելությանը մասնակցելու Հայաստանի հանձնառությունը:
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն փորձում են ինչ-որ ժեստերով ակտիվացնել Արեւմուտքի հետ հարաբերությունները, բարելավել սեպտեմբերի 3-ից հետո առկա խիստ բացասական վերաբերմունքը: Առայժմ արեւմտյան արձագանքները վկայում են այն մասին, որ վերաբերմունքը բարելավելու ցանկություն Արեւմուտքում կա, սակայն այլեւս չեն ցանկանում անել դա «ավանսով», այսինքն՝ Հայաստանի իշխանություններից սպասում են ավելի գործնական ու նշանակալի քայլեր»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
9131 դիտում
09:35 21-07-2017
Ջոն Հանթսմանի որդու՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան նշանակումը հիսթերիա է բարձրացրել Ադրբեջանում. «Փաստ»
1360 դիտում
09:20 05-08-2023
Հրաչյա Սարգսյանի նշանակումը ՊՆ-ում անակնկալ է եղել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3217 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը