1689 դիտում
09:54 28-06-2014
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը մինչև հուլիս պատրաստ չի լինի․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ ««ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը մինչև հուլիս պատրաստ չի լինի: Թեև Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարճրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստից հետո կայացրած որոշման մեջ ասվում է, որ մինչև հուլիսի 1-ը պետք է նախապատրաստել Հայաստանի անդամակցության պայմանագիրը, կան որոշ «տեխնիկական» խնդիրներ, որոնք փաստորեն այնքան էլ «տեխնիկական» չեն, եթե դառնում են նման հետաձգման պատճառ:
Թե ո՞րն է նման անորոշության պատճառը՝ ոչ ոք չի խոսում, իշխող ՀՀԿ-ականներն էլ ոչ միայն չգիտեն, այլև չեն էլ պատկերացնում, թե ի՞նչ է ասել «տեխնիկական» խնդիրներ, ինչո՞ւ փաստաթուղթը պատրաստ չէ: Նրանք խուսափում են խոսել ԵՏՄ-ի թեմայով. ասում են, որ մինչև հուլիսի 1-ը պայմանագիրը մասամբ էլ պատրաստ չի լինի: Իսկ թե ե՞րբ պատրաստ կլինի՝ անհայտ է»։
Նմանատիպ նյութեր
802 դիտում
16:34 12-03-2015
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդաժողով Վաշինգտոնում
4820 դիտում
16:54 01-09-2014
Պուտինը հանձնարարել է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը
4277 դիտում
17:33 10-10-2014
Մինսկում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագիրը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»