211652_close_icon
views-count946 դիտում article-date 10:27 28-06-2014

Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը ուսումնական տարին ամփոփել է հաշվետու համերգով

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաների հաշվետու համերգին, որին մասնակցել են դպրոցի բոլոր տարիքային խմբերի երգչախմբերը։ Դպրոցի սաները հաշվետու համերգին կատարել են եվրոպական և հայ դասականների ստեղծագործություններ։ Լավագույն սաները համերգին որպես մենակատարներ են մասնակցել ։ «Դպրոցը միակն է հանրապետությունում, և դրա անվանումն արդեն իսկ թելադրում է այն մեծ պատասխանատվությունը, որով մենք աշխատում ենք երեխաների հետ։ Դպրոցը ծառայում է ձայնային տվյալներ ունեցող երեխաների բազմակողմանի մասնագիտական երաժշտական կրթություն ստանալուն։ Այս բնույթի դպրոցներն անգամ աշխարհում սակավաթիվ են։ Ամբողջ տարին մեր սաները զբաղված են ոչ միայն ուսումնառությամբ, այլ նաև ելույթներով. կարելի է ասել՝ պատրաստի արտիստներ են։ Մենք համագործակցում ենք ժամանակակից հայ կոմպոզիտորների հետ, ինչպես նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ։ Հաճախ ժամանակակից հայ հեղինակների մանկական դասական ստեղծագործութույնների առաջին կատարողներն են մեր սաները, նաև մասնակցում են բարեգործական համերգների»,- ներկայացրել է դպրոցի տնօրեն Հասմիկ Սաֆրազբեկյանը։ 41 տարի առաջ հիմնադրված Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցում սովորում է 140 սան։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր