211652_close_icon
views-count1504 դիտում article-date 13:14 29-06-2014

NASA-ն նոր տիեզերական սարք է փորձարկել՝ Մարսի վրա իջնելու համար

ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների և օդագնացության ազգային վարչության մասնագետները մթնոլորտ են ուղարկել Low-Density Decelerator սարքը՝ Մարս մոլորակի վրա իջնելու համար փորձարկում անցնելու նպատակով: Սարքը ստրատոսֆերա է հասցվել Հավայան կղզիների Կաուայի կղզուց՝ օդապարիկի միջոցով: Թռիչքն իրականացվել է Երկրի մթնոլորտի վերին շերտերում, քանի որ, ըստ մասնագետների, այնտեղի պայմանները բավականին նման են Մարս մոլորակի պայմաններին: Low-Density Decelerator-ը հագեցած է ռեակտիվ շարժիչներով, պարաշյուտով և թռիչքը կանգնեցնելու համար պատրաստված փչովի սարքով: Այն օդապարիկի միջոցով 36.5 կմ բարձրացվել է վերև, որից հետո Երկիր մոլորակից միացվել են շարժիչները և սարքը բարձացել է մինչև 55 կմ՝ ձեռք բերելով ձայնի արագությունից 3,5 անգամ ավելի արագություն, ինչից հետո սկսել է իջնել: Այնուհետ սարքն իջել է Խաղաղ օվկիանոսի ջրերի վրա: Նոր սարքի փորձարկման նպատակը Մարս մոլորակ մինչև 20-30 տոննա բեռ տեղափոխելն է: Սարքի փորձարկումն արդեն մի քանի անգամ հետաձգվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Նմանատիպ նյութեր