211652_close_icon
views-count1036 դիտում article-date 14:47 29-06-2014

Օտմար Հիցֆելդը` Շվեյցարիա – Արգենտինա խաղի մասին

Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Օտմար Հիցֆելդը հայտարարել է, որ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Արգենտինայի հետ կայանալիք խաղում իր թիմը հավատարիմ է մնալու իր խաղային փիլիսոփայությանը: «Մենք հավատարիմ ենք մնում մեր խաղային փիլիսոփայությանը: Մեր խաղը կառուցվելու է լավ կազմակերվածության և թիմի կոմպակտության վրա: Մենք պետք է ուշադրություն դարձնենք անհտական մենամարտերի, ինչպես նաև պաշտպանությունից արագորեն հարձակման անցնելու վրա: Ես համոզված եմ, որ մենք պահեր կունենանք: Այս խաղում Շվեյցարիան բացահայտ հետնապահ է: Մենք կորցնելու ոչինչ չունենք, բայց ձեռք բերելու շատ բան ունենք: Երեքշաբթի օրը մենք կարող ենք պատմություն կերտել: Առանձին վերցված խաղում ամեն ինչ հնարավոր է»,- նշել է Հիցֆելդը:

Նմանատիպ նյութեր