1243 դիտում
14:11 30-06-2014
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. նոր վիրուսային հղում՝ Facebook-ում
ՏՏ մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր տեղեկատվական [url=http://www.banman.am/2014/06/facebook.html]բլոգում [/url]գրել է.
«Ֆեյսբուքով պտտվում է նոր վիրուսային հղում։ Դուք ընկերներից կստանաք նմանատիպ մի հղում՝ topcow.com/տարբերզանազանէշություններ։ Դա այցելելով համակարգիչ կներբեռնեք մի ֆայլ, որը վիրուս է։ Եթե չունեք հակավիրուսային ծրագրավորում, կամ ունեք, բայց որոշել եք անջատել՝ ձեր համակարգիչը դատապարտված է այդ հղումը ուրիշներին ուղարկել։
Ավանեսով Արթուրի հետ բզբզացինք, պարզվեց, որ մի շարք անտիվիրրուսներ նույնպես չեն բռնացնի վիրուսը։ Վտանգի տակ են նրանք, ում մոտ տեղադրված է AVG, Agnitum, Comodo, TotalDefence եւ մի շարքայլ, հայաստանցիներին անծանոթ հակավիրուսային ծրագրեր։
Վիրուսը լավը չէ, քանի որ ձեր համակարգիչը դարձնում է հեռակառավարվող հաքերի համար։
Բայց որ չքաշեք, չտեղադրեք, բան էլ չի լինի»:
Նմանատիպ նյութեր
29233 դիտում
20:06 31-03-2020
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ «Facebook»-ում հայտնվել են էջեր, որոնց միջոցով քաղաքացիներից գումար են շորթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5952 դիտում
16:48 22-12-2017
Սուր վիրուսային հիվանդություններն անցած տարվա համեմատ ավելի քիչ են. Արա Ասոյան