880 դիտում
19:32 30-06-2014
Վարչապետն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յագուբյանին։
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր, կրթական և մշակութային զարգացմանը նպաստելու գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայապահպանության և մայր հայրենիքի հզորացման ուղղությամբ և´ Հայաստանում, և´ սփյուռքում իրականացվող բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին։
ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանն ընդգծել է, որ միության աջակցությամբ իրականացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը և սփյուռքի հիմնախնդիրների լուծմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԲԸՄ-ի օժանդակությամբ տարբեր ոլորտներում իրագործվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև անդրադարձել հետագա անելիքներին: Հովիկ Աբրահամյանը և Պերճ Սեդրակյանը մտքեր են փոխանակել նաև ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության, կրթական և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1193 դիտում
19:08 15-04-2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին
1117 դիտում
18:30 12-08-2024
Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության երիտասարդներին
Այս բաժնից
682 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2011 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց