211652_close_icon
views-count2043 դիտում article-date 22:24 30-06-2014

Ռուս տղայի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցու դատավարությունը մեկնարկեց

2013 թվականի հոկտեմբերի 10-ին ընկերուհուն պաշտպանելու համար ադրբեջանցի Օրհան Զեյնալովի կողմից սպանված 25-ամյա Եգոր Շչերբակովի գործով դատավարությունն այսօր մեկնարկել է Մոսկվայի քաղաքային դատարանում: 25-ամյա տղայի հայրը դատարանում այսօր պատմել է եղելությունը. հիշեցնենք, որ, ըստ հետաքննության տվյալների` գիշերը ժամը 2-ի սահմաններում Եգորը ընկերուհու հետ տուն վերադառնալիս է եղել, երբ նրան մոտեցել է իրեն անծանոթ Օրհան Զեյնալովը և վիրավորել ընկերուհուն։ Վիճաբանության ընթացքում Եգոր Շչերբակովը սրտին դանակի հարված է ստացել և մահացել մինչ շտապօգնության ժամանումը։ Շչերբակով հայրը պատմել է, որ դժբախտության մասին իմացել է աղջկա զանգից հետո: Իր տեղեկություններով` նրան վիրավորել են, իսկ Եգորը պաշտպանել է իր ընկերուհու պատիվը: Սպանության մեջ մեղադրվող Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովն այսօր դատարանում մեղադրական եզրակացության ընթերցումից հետո չի ընդունել մեղքը:

Նմանատիպ նյութեր