211652_close_icon
views-count1620 դիտում article-date 09:56 01-07-2014

Ցմահ դատապարտյալների հացադուլ հայտարարելը խոր արմատներ ունի․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 29 ցմահ դատապարտյալների հացադուլ հայտարարելը խոր արմատներ ունի։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ նաեւ ՀՀ ԱՆ գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկների ղեկավարների նիստ է եղել, որտեղ ներկայացվել են դատապարտյալների վաղաժամկետ ազատ արձակման հետ կապված բնութագրեր։ Նշենք, որ սովորաբար ՔԿՀ ղեկավարները միջինը 100 դատապարտյալի բնութագիր են ներկայացնում, սակայն ամենաշատը 10 դատապարտյալի է հնարավորություն ընձեռվում վաղաժամկետ ազատ արձակման համար անկախ հանձնաժողովի քննությանը մասնակցել։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այս ցածր ցուցանիշն էլ պատճառ է դարձել, որ դատապարտյալները հացադուլ հայտարարեն»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր