3000 դիտում
10:21 01-07-2014
Հայ գյուղացուն ծեծի ենթարկած սևամորթներն աֆրիկացի են․ Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքն» անդրադարձել էր, որ հունիսի 22-ին Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի առաջին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երեւանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել էին, որ 44 համարի երթուղայինում չորս սեւամորթ երիտասարդ վիճաբանում եւ հարվածում են ՀՀ քաղաքացու։ Չորս օտարերկրացիները բերման են ենթարկվել բաժին։
Մեր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից տեղեկացրին հետեւյալը. «Օտարերկրյա քաղաքացիներից երկուսը Կոտ դ՛Իվուարի Հանրապետության քաղաքացիներ են, մեկը՝ Գվինեայի Հանրապետության, մյուսը՝ Նիգերիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն»։
Ինչ խոսք, ակնհայտ է, որ թեմային բավական զգուշավոր են վերաբերվում պատկան մարմինները, որ հիմա էլ հայերիս չպիտակեն, թե ռասիստ ենք։ Այնուամենայնիվ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն փաստը, որ ինչ-որ աֆրիկացիներ կարող են գալ ու մեր հողի վրա մեր հայրենակցին ծեծի ենթարկել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
17632 դիտում
15:00 24-11-2017
Արաբկիրի ոստիկանները պարզում են Հայ-ռուսական սլավոնական համալսարանի օտարերկրացի ուսանողներին ծեծի ենթարկած անձանց
1024 դիտում
13:59 08-10-2014
ՀՀ ՀՔԾ-ն քր.գործ է հարուցել ադրբեջանական դիրքերից հայ գյուղացուն սպանելու փորձի վերաբերյալ
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»