211652_close_icon
views-count6559 դիտում article-date 09:30 02-07-2014

Հակառակորդը փորձել է գրավել հայկական հենակետը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը գրել էր, որ երեկ՝ ժամը 16:00-ի սահմաններում, Տավուշի մարզի` Մեհրաբի ուղղությամբ ադրբեջանական կողմը՝ օգտվելով մառախուղից, դիվերսիայի փորձ է արել, ինչը կանխվել է հայ դիրքապահների կողմից: Ադրբեջանցիները փորձել են ճեղքել հայ դիրքապահների պաշտպանական շղթան, ներթափանցել հայկական դիրքապահների թիկունքն ու շրջապատման մեջ գցել մեր զինվորներին: Բայց հայ դիրքապահները շուտ են նկատել ադրբեջանցիների` անցում կատարելու փորձը ու համապատասխան քայլեր ձեռնարկել: Հայ զինծառայողներն անցել են շրջանաձև պաշտպանության, և մոտ 10 րոպե անց ադրբեջանցիները հայտնվել են ծուղակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հակառակորդի դիվերսիոն խումբը բավականին մարդաշատ է եղել: Մեզ տեղեկություններ հասան նաև, որ դիրքերում հայ զինվորներին օգնելու նպատակով օգնության խումբ է գնացել: Հակառակորդի թիրախը եղել են հիմնականում հայկական կողմի պայմանագրային զինծառայողները»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր