211652_close_icon
views-count1613 դիտում article-date 11:35 02-07-2014

Խափանվել է Ադրբեջանի առաջատար բանկերից մեկի համակարգը

Հուլիսի 1-ից դադարեցվել է Ադրբեջանի խոշորագույն բանկերից մեկի՝ Ադրբեջանի Միջազգային բանկի աշխատանքը: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, պատճառը բանկի էլեկտրոնային տվյալների բազայում առաջացած տեխնիկական խնդիրներն են եղել: Խնդիրները վերացվել են, սակայն դրանք կրկին ի հայտ են եկել երեկոյան, և բանկի ղեկավարությունը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը: Դադարեցված է նաև բանկի բոլոր մասնաճյուղերի գործունեությունը:

Նմանատիպ նյութեր