211652_close_icon
views-count1173 դիտում article-date 20:24 03-07-2014

Դարպասապահների մարզումները ավելի հետաքրքիր են դարձել. Ռոման Բերեզովսկի

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ նոր գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի գալուց հետո դարպասպահների մարզումները ավելի հետաքրքիր են դարձել: Նշենք, որ «Դինամո»-ի դարպասպահների մարզիչը Գինատարաս Ստաուչեն է: «Մարզական գործընթացը փոփոխության է ենթարկվել: Ստաուչեի գալուց հետո դրանք ավելի բազմազան և հետաքրքիր են դարձել: Ընդ որում զարգացում է նկատվում նույնիսկ կատարելագործված որակներում»,-Բերեզովսկու խոսքերը մեջբերում է Р-Спорт-ը:

Նմանատիպ նյութեր