1395 դիտում
10:33 04-07-2014
Ալիևն ու Սերժ Սարգսյանը հավանաբար կհանդիպեն հուլիսի վերջին․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին երեկ խոսել է ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ հավանական համարելով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: «Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն հնարավորինս շուտ Փարիզում գագաթաժողով անցկացնելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը և կհամաձայնեն կառուցվածքային բանակցությունների, որոնք կհանգեցնեն խաղաղ համաձայնության»,-ասել է Փսաքին: Սակայն հայտնի չէ՝ արդյոք հանդիպումը կկայանա, և եթե այո՝ երբ:
«Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից ճշտել այդ հարցը, սակայն նա պատասխանեց, որ Ս. Սարգսյանի այցերի ու հանդիպումների մասին իրենք տեղեկացնում են պատշաճ կարգով և ժամանակին: Սակայն մեր դիվանագիտական աղբյուրներն ասում են, որ լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և Ալիևն ու Սերժ Սարգսյանը հավանաբար կհանդիպեն հուլիսի վերջին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2145 դիտում
21:56 18-11-2015
Սերժ Սարգսյանն ու Ալիևը հավանաբար կհանդիպեն դեկտեմբերի սկզբին. Է. Շարմազանով
754 դիտում
10:41 08-05-2023
Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Բրյուսելում. Financial Times
Այս բաժնից
766 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2083 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ
1012 դիտում
09:00 16-10-2024
Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. լսումներ կլինեն. «Ժողովուրդ»