211652_close_icon
views-count1674 դիտում article-date 21:25 04-07-2014

Հաքերները կոտրել են Իսրայելի բանակի Twitter֊ի էջը

Իսրայելի բանակի մամլո ծառայությունը հայտարարել է Twitter֊ի իր էջի հաքերային հարձակման մասին, ինչպես նաև ներում հայցել սխալ տվյալներ հրապարակելու համար։ Այս մասին փոխանցում է Gazeta.ru֊ն։ «Մենք իրականությանը չհամապատասխանող հաղորդագրության համար ներողություն ենք խնդրում։ Մեր Twitter֊ի էջը կոտրել էին։ Մենք կպայքարենք ահաբեկչության դեմ, ներառյալ՝ կիբեռ տարածքում»,֊ասվել է հաղորդագրության մեջ։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Սիրիական էլեկտրոնային բանակի» հաքերները։

Նմանատիպ նյութեր