4199 դիտում
21:20 04-07-2014
AraratNews.am-ը կոռուպցիոն սկանդալ է բացահայտել Երևան քաղաքի Կորյուն փողոցում գտնվող հենակետային բժշկական քոլեջում
Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջում տարիներ շարունակ կոռուպցիոն համակարգ է գործում: Ինչպես այսօր AraratNews.am-ին տեղեկացրեց քոլեջի դիմորդներից մեկի մայրը՝ իրենց առաջարկել են, որպեսզի, բացի վարձավճարից, վճարի նաև 550 ԱՄՆ դոլար գումար: Դիմորդի ծնողին հասկացրել էին, որ առանց հավելյալ
550 ԱՄՆ դոլար վճարի անհնար է, որ նրա երեխան ընդունվի: Ստանալով տեղեկատվությունը՝ մենք փորձեցինք ինքներս սեփական հետաքննություն իրականացնել: AraratNews.am-ին փոխանցված տեղեկությունների համաձայն, քոլեջում ընդունելության համար անհրաժեշտ գումարների հավաքմամբ զբաղվում է ԵՊՀԲՔ քույրական գործի բաժնի վարիչ Մանիկ Գրիգորյանը:
Սկզբում AraratNews.am-ի լրագրողը զանգահարելով Մանիկ Գրիգորյանին՝ ներկայացավ որպես դիմորդի հորեղբայր: Տիկին Գրիգորյանին դուր չեկավ, որ նման հարցրերով իր հետ հեռախոսով ենք խոսում և առաջարկեց քոլեջում ավելի մանրամասն և հանգիստ քննարկել կաշառքի հարցը:
AraratNews.am-ի մեկ այլ լրագրող քոլեջում ներկայացավ որպես դիմորդի հորաքույր: Մեր կողմից իրականացված գաղտնի ձայնագրություններից պարզ հասկացվում է, թե ինչպես է իրականում կատարվում Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջում ընդունելությունը:
Մանրամասները՝ [url=http://araratnews.am/araratnews-am-%D5%A8-%D5%AF%D5%B8%D5%BC%D5%B8%D6%82%D5%BA%D6%81%D5%AB%D5%B8%D5%B6-%D5%BD%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AC-%D5%A7-%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A5%D5%AC-%D5%A21/]այստեղ[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2241 դիտում
18:30 16-05-2019
Ոստիկանները ապօրինություններ են բացահայտել Վանաձորի բժշկական քոլեջում․ յուրացվել է 11․880․000 դրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1369 դիտում
18:00 25-08-2014
«Արսենալ»-ը հենակետային կիսապաշտպան է փնտրում Բունդեսլիգայում
1231 դիտում
22:34 24-05-2024
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը վերջին դասի առիթով այցելել է ՀՊՄՀ հենակետային վարժարան
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան