1341 դիտում
14:28 17-07-2014
Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ բանակն իր խնդիրները կատարում է. Սեյրան Օհանյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետը ՀՀ պաշտպանության նախարարին առաջարկել է կառավարությանը զեկուցել Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի տարածքում տեղի ունեցած դեպքերի մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան – Պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, 1994 թ. զինադադարի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի Հանրապետության վարած քաղաքականության հետևանքով պարբերաբար և´ դիպուկահարների կրակոցների, և´ դիվերսիոն հետախուզական գործողությունների ձևերով լարվածություն էր ստեղծվում առաջին գծում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Այս վերջին տարիներին այդ լարվածությունը տեղափոխվել է նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան՝ Տավուշի մարզ:
Միշտ տեղեկություն է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակից նաև Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ և վերջին ժամանակահատվածում նաև որոշակի հետքեր կային: Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ բացահայտելու հնարավոր ներթափանցած խմբերը: Այդ միջոցառումների ընթացքում, համագործակցելով նաև Ներքին գործերի, Ազգային անվտանգության ծառայության հետ, բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին այդ հետքերը և հետքերի հետևից գնալով՝ հայտնաբերել էին խմբի անդամներից մեկին: Դրանից հետո մենք համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք. հավելյալ անցակետեր, նաև հավելյալ ստորաբաժանումներ ուղարկվեցին այդ հատված և, համագործակցելով Պաշտպանության բանակի ստորաբաժանումների և նաև իրավապահ մարմինների ստորաբաժանումների հետ, բացահայտվեցին խմբի բոլոր անդամները, որոնք եղել են Քարվաճառի տարածքում:
Անկասկած, այդ միջոցառումների ընթացքում նաև բնակչությունը որոշակի մտավախություն ուներ, մանավանդ որ նախնական տվյալներով կա տեղեկություն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 17 տարեկան քաղաքացու սպանության համար կասկածվում է այդ խմբի անդամներից մեկը, որը վերջինն էր հայտնաբերվել:
Միջոցառումներն ամբողջությամբ իրականացված են, խմբի անդամները հայտնաբերված են, այսօր Պաշտպանության բանակի հրամանատարությունը հետորոնումային համապատասխան խնդիրներ է իրականացնում և´ առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու, հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու և ականապատման և այլ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, և նաև ազգաբնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն, իրոք, իր առջև դրված խնդիրները լուծում է, այսինքն՝ այն խնդիրը, որը պետք էր կատարել բանակի և իրավապահ մարմինների համագործակցությամբ իրականացվել է: Այժմ համապատասխան հավելյալ միջոցառումներ կիրականացնենք՝ արդեն մեր բանակային զորամիավորման և պաշտպանության բանակի հրամանատարության միջև համագործակցության շրջանակում, որպեսզի հետագայում նման դեպքերը բացառվեն:
Այնուհետև, հաստատելով նիստի օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը:
Նմանատիպ նյութեր
2493 դիտում
19:28 27-01-2020
Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են. Սեյրան Օհանյան
4706 դիտում
22:21 14-01-2016
Բանակն իր խնդիրը կատարում է մարտական պատրաստության ուղղությամբ.Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
7552 դիտում
21:52 27-01-2019
Սեյրան Օհանյան. Վստահ եմ, այսօր մեր բանակն ամուր կանգնած է իր դիրքերում
Այս բաժնից
799 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
637 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված