211652_close_icon
views-count1702 դիտում article-date 08:43 18-07-2014

«Ժառանգություն» կուսակցությունում կրքերը չեն հանդարտվում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Ժառանգություն» կուսակցությունում կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ կուսակցությունում հիմնականում «գործող» երեք մարդ է մնացել՝ Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը ու Զարուհի Փոստանջյանը, ովքեր էլ ամեն գնով պայքարում են, թե ով իրենցից կլինի կուսակցությունում «ասողը»: Մեր տեղեկություններով՝ պայքարը այժմ սրվել է, քանի որ Փոստանջյանը ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, նպատակ ունի կրկին ղեկավարել ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը»։ Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Արմեն Մարտիրոսյանից, ով ասել է, թե տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր