211652_close_icon
views-count1086 դիտում article-date 14:11 18-07-2014

Վիսենտե Դել Բոսկեն կշարունակի մարզել Իսպանիայի հավաքականը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ նա կշարունակի թիմի հետ աշխատել մինչև 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը: « Իմ ապագայի վերաբերյալ խորհրդակցեցի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Վերջին 6 տարվա ընթացքում իմ թիմը ընդամենը երկու խաղ է ձախողել, և այդ պատճառով մենք որոշեցինք շարունակել համագրծակցությունը: Երկու տարի հետո մենք կփորձենք պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը»,-Դել Բոսկեի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Նմանատիպ նյութեր