211652_close_icon
views-count1629 դիտում article-date 17:56 18-07-2014

Չինաստանում սողանքների և ջրհեղեղների հետևանքով անօթևան է մնացել 2,5 մլն մարդ

Չինաստանի Կենտրոնական և հարավարևմտյան շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է 10 մարդ, նույնքան մարդ անհետ կորած է համարվում․ կան միլիոնավոր տուժածներ։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։ Միայն երկրի հարավարևելյան Գույչժոու նահանգում անօթևան են մնացել ավելի քան 2,5 մլն մարդ, շուրջ 122 հազարը տարհանվել են։։ Նախնական տվյալներով, ջրհեղեղից հասցված վնասի չափը 234,9 մլն դոլար է կազմում։

Նմանատիպ նյութեր