211652_close_icon
views-count7250 դիտում article-date 14:40 19-07-2014

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը՝ ՔԿՎ պետ նշանակվելու մասին

Նախօրեին մամուլում լուրեր սկսեցին շրջանառվել, թե ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանն արձակուրդից վերադառնալուց հետո հրաժարական է ներկայացրել: Ավելին, նրա փոխարեն այդ պաշտոնում պատրաստվում են նշանակել Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին: Լուրի իսկությունը ճշտելու համար [b]SHAMSHYAN.com[/b]-ը նախ զանգահարեց Հայկ Հարությունյանին, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում, այնինչ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մինչեւ այս պահը նման առաջարկ չի ստացել: Հարցին, որ եթե նման առաջարկ լինի, կընդունի՞, թե՞ ոչ, արձագանքեց. «Այս պահին չեմ կարող ասել: Իսկ եթե նման առաջարկ լիներ, անպայման կասեի դա, թաքցնելու տեղեկություն չէ»:

Նմանատիպ նյութեր