1626 դիտում
08:43 22-07-2014
Թեղուտում ծառերը կտրում են կոճղերը թաղելով՝ հետքերը թաքցնում. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է․ «Եթե մինչև հիմա ապօրինի ծառահատումը մեր աչքի առաջ էր տեղի ունենում, սակայն հերքում էին, ապա հիմա այդ ապօրինությունը վարպետորեն է կատարվում, հատած ծառերը վերածելով կոճղերի՝ այնպես են թաղում հողի տակ, որոնց տեղն անգամ չի երևում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց «Թեղուտի» հանքի աշխատակիցներից մեկը, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում: Մեր զրուցակիցը նաև ասաց, որ Թեղուտի շրջակայքում ոսկու և ուրանի հանքեր են հայտնաբերվել, որոնք նույնպես Թեղուտի հանքի սեփականատերն աչքի տակ է առել:
«Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը չի բացառում, որ Թեղուտի հանքը շահագործող «Վալեքս» ընկերությունը կգնա նման քայլի, քանի որ, ըստ նրա, ընկերությունն արդեն բազմաթիվ խախտումներով իր գործերն առաջ է տանում: Արթուր Գրիգորյանի ներկայացմամբ ամերիկյան մի ընկերություն վերագնահատում է իրականացրել և պարզել, որ ընկերությունը փորձաքննություն չանցած նախագծով է առաջնորդվում՝ չնայած որ այն միանգամայն նոր նախագիծ է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
742 դիտում
11:03 31-03-2023
Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, դատարկ բնաբաժակները կլրացվեն կաղնիներով
Այս բաժնից
556 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
793 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2125 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ