Ոչ մեկ հիմա իմ աչքին չի գալիս. Հովհաննես Թամամյան․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե այժմ ինչով է զբաղված։ Մեր զրուցակիցը, սակայն չցանկացավ երկար խոսել, այլ ընդամենը լակոնիկ արձագանքեց.
[b]Պարոն Թամամյան, ի՞նչ գործունեությամբ եք այժմ զբաղվում։[/b]
Իմ ընտանիքով։
[b]Իսկ բացի ա՞յդ։[/b]
Միայն իմ ընտանիքով։
[b]Իսկ նպատակ ունե՞ք ապագայում ինչ-որ բանով զբաղվելու։[/b]
Դեռեւս չեմ մտածում։ Հանգստանում եմ։
[b]Ազատության մեջ գտնվելուց հետո Դուք մեկուսացել էիք Ծաղկաձորում, ու տեղեկություններ կային, որ Ձեր ընկերներից նեղացել եք, դրա համար էլ որոշել եք բոլորից հեռու ապրել։ Կա՞ իրականում նման բան։[/b]
Հենց հիմա ես Երեւանում եմ, կարող եք անտենայով ստուգել։ Հիմա ես զբաղվում եմ իմ ընտանիքով, ոչ մեկ հիմա իմ աչքին չի գալիս ու ոչ էլ մտածում եմ ինչ-որ մեկի մասին։ Ցտեսություն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։