1724 դիտում
13:00 22-07-2014
Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի ընտրանու հետ
Լատվիայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև կայացած պայմանավորվածության համաձայն սեպտեմբերի 3-ին Լատվիայում տեղի կունենա ընկերական հանդիպում Լատվիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը, ժամը, ինչպես նաև տոմսերի հետ կապված տեղեկությունները կհայտարարվեն ավելի ուշ:
Լատվիա-Հայաստան հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի վերջին փորձամրցումը ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլի՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումից առաջ:
Ավելացնենք, որ երկու երկրների ազգային հավաքականները մինչ այս հանդիպել են ընդամենը մեկ անգամ: 2009 թ. փետրվարի 11-ին Կիպրոսի «Ցիրիոն» մարզադաշտում տեղի ունեցած ընկերական հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:
Նմանատիպ նյութեր
2604 դիտում
14:28 08-07-2016
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու հետ
1313 դիտում
22:24 11-02-2022
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ
1689 դիտում
20:53 16-05-2014
Հայաստանի հավաքականը ընկերական խաղ կանցկացնի ԱՄԷ-ի ընտրանու հետ
Այս բաժնից
1747 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին