932 դիտում
09:13 23-07-2014
ՍԴ նախագահի հանրային քննարկումների հմայքը․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նոր իմաստ ու բովանդակություն է հաղորդում «հանրային» բառին եւ «հանրային քննարկում» արտահայտությանը։ Նա, ինչպես հայտնի է, այս օրերին սահմանադրական գոյություն չունեցող փոփոխությունների հանրային քննարկումներ է կազմակերպում հանրապետության մարզերում։
Հանրային քննարկան ժամանակ ամբիոնին միայնակ հպարտությամբ նստում է մարզպետը՝ գրիչը ձեռքում թարս բռնած։ Սա նշանակում է, որ գրիչը ոչ թե գրելու համար է բռնել, այլ սեղանին կտտացնելու, երբ տեսնի, որ ետևի շարքերում ինչ-որ մեկի աչքը կպել է։
Ամենակարեւորը, սակայն, դահլիճն է, լսարանը։ Այս հանրային քննարկումների ժամանակ առաջին շարքում նստում են մարզի քաղաքապետները։ Երկրորդ շարքում նստում են մարզպետարանի վարչությունների պետերը, երրորդ շարքում՝ քաղաքապետարանի բաժինների պետերն ու փոխքաղաքապետերը։ Հինգերորդ շարքում՝ դպրոցների հանրապետական տնօրենները, հետո գալիս են գյուղապետերը, հետո մարզի մյուս պետական հիմնարկների ղեկավարները՝ բացի հարկայինի պետերից, միլպետներից, դատախազներից։ Միլպետների ու հարկայինի ղեկավար կազմը լրացնելու համար բերման են ենթարկվում ամենախղճուկ դասատուները, ովքեր հանրապետական են կամ այնքան խեղճ են, որ նույնիսկ հանրապետականի շարքերը չեն կարողացել ընդունվել։
Հարց կծագի՝ իսկ որտե՞ղ են նստում փոխմարզպետները։ Նման հարցի հեղինակները չեն ճանաչում Հայաստանը, որովհետեւ եթե ճանաչեին, կիմանային, որ այդ կարեւոր միջոցառման ժամանակ փոխմարզպետները զբաղված են ավելի կարեւոր գործով։ Նրանք հաց են սարքում պատվավոր հյուրի համար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6157 դիտում
22:00 25-09-2014
Եթե չլինեին իմ գեղեցկությունն ու հմայքը, ես այդպես էլ կմնայի մոռացված գրասենյակի իրավաբան. Մոնիկա Բելուչի
3534 դիտում
21:47 06-09-2015
Բալետի պարուհիների հմայքը՝ լուսանկարներով
Այս բաժնից
559 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
796 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2125 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ