2578 դիտում
09:59 23-07-2014
ՀՀ բնապահպանության նախարարն աշխատակիցներին դիմում է կենդանիների անուններո՞վ․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի խմբագրությանը հասած լուրերի համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շատ վատ «սովորություն» ունի՝ աշխատակիցներին դիմում է կենդանիների անուններով, խոսում է շատ կոպիտ, վիրավորական բառեր հնչեցնում նրանց հասցեին: Մեզ հասած տեղեկություններով՝ անգամ վերջերս նախարարության երկարամյա և մոտ 60 տարեկան աշխատակիցներից մեկի վրա բղավել է ու նրան «ոչխար» անվանել: Եվ ընդհանրապես, աշխատակիցների հետ խոսում է «արա» դիմելաձևով «անասուն ես», «կով ես» բառերով: Նախարարության աշխատակիցները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է վերջին նորանշանակ նախարարը նման վարքագիծ դրսևորում: Այնպիսի տպավորություն է, որ Արամայիս Գրիգորյանը բնապահպանության ոլորտից տեղյակ է միայն կենդանիների տեսակներին:
«Ժոդովուրդ»-ը փորձեց այդ լուրերի իսկությունը ճշտել բնապահպանության նախարարից, սակայն նրա հեռախոսն անջատված էր: Իսկ նախարարի մամլո խոսնակ Թեհմինե Արզումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում նման բան չկա: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ հնարավոր է՝ խորհրդակցությունների ժամանակ, աշխատանքային պրոցեսում նախարարը խիստ նկատողություններ անի աշխատակիցներին, բայց երբևէ չի կոպտում, առավելևս բղավում: Շատ ենք ցանկանում հավատալ, որ նախարարության աշխատակիցը ճշմարտությունն է ասում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2531 դիտում
17:47 11-04-2019
Կենդանիների նկատմամբ զենքի կիրառումն ու անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացումը կբացառվի օրենքով
1648 դիտում
07:36 05-10-2024
Գավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում. նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
559 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
796 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2125 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ