2267 դիտում
11:40 23-07-2014
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի դպրոցական բաժնի պետը պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալով
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծննդյան հոբելյանական տարեդարձի առթիվ շնորհավորել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանին և շնորհակալություն հայտնել ոլորտի առաջընթաց ձեռքբերումներում ներդրած ավանդի, երկարամյա նվիրյալ գործունեության համար։
Ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ ոսկե հուշամեդալով։
Ոսկե հուշամեդալը Անահիտ Մելքոնյանին է հանձնել Երևանի քաղաքապետի՝ ոլորտը համակարգող տեղակալ Արամ Սուքիասյանը։
Նմանատիպ նյութեր
1101 դիտում
15:20 17-06-2014
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևով «Ոսկե հուշամեդալով»
2148 դիտում
11:11 04-02-2016
«Միլեն շոու բալետ» պարային համույթը պարգևատրվել է «Երևան» ոսկե հուշամեդալով
2591 դիտում
18:27 18-03-2016
Ռոզա Ծառուկյանը պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով. տեսանյութ. Lurer.com
Այս բաժնից
502 դիտում
20:45 18-10-2024
Մխիթար Հայրապետյանը հյուընկալվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
931 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
721 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը