3572 դիտում
12:49 23-07-2014
Շառլ Ազնավուրը Լևոն Հայրապետյանի գործով դիմել է Ռուսաստանի իշխանություններին
Շառլ Ազնավուրը մտահոգություն է հայտնել գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորման առիթով՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին՝ փոխել Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Այս մասին հայտնում է Artsakh Today մամուլի կենտրոնը:
Ազնավուրը, ով բազմիցս հանդիպել է Լևոն հայրապետյանին, մշտապես բարձր է գնահատել նրա գործունեությունն՝ ուղղված Արցախի և Հայաստանի զարգացմանը:
իշեցնենք, որ Լ. Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցցայից: Ձերբակալությունը կատարվել է նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևի ցուցմունքի հիման վրա, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել ծանր հանցագործություններ կատարելու համար: Սպասվում է, որ հուլիսի 24-ին հետաքննությունը հայազգի գործարարին պաշտոնական մեղադրանք կառաջադրի: Իսկ մինչ այդ, գործի շրջանակներում կալանք է դրվել «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վրա, որի արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին: Լևոն Հայրապետյանին կասկածում են դրամական միջոցները վատնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի յուրացնելու մեջ: Վերջինս, սակայն, չի ընդունում իր մեղքը և հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները:
Նախօրեին Լ. Հայրապետյանի փաստաբան Արթուր Սաֆարյանը հայտնեց, որ իր պաշտպանյալին տեղափոխել են «Матросская тишина» քրեակատարողական հիմնարկ: Սակայն նրա առողջական վիճակը լավ չէ եւ համաձայն Ռուսաստանի Դաշնությունում գործող օրենքի՝ նրա հիվանդությունը ներառվում է այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում դատարանն իրավունք չունի կալանքի ենթարկել քաղաքացուն: Արթուր Սաֆարյանին հաջողվել է տեսակցել Լեւոն Հյարապետյանին: Լ. Հայրապետյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել, որպեսզի խափանման միջոցը փոխվի տնային կալանքով կամ իրենց պաշտպանյալին տեղափոխեն հիվանդանոց:
Նմանատիպ նյութեր
11718 դիտում
18:18 20-04-2016
Շառլ Ազնավուրը դիմել է Վլադիմիր Պուտինին՝ Լևոն Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման հարցով
1693 դիտում
12:50 04-02-2014
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպում ունեցավ գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ
4688 դիտում
18:23 19-04-2016
Արցախցիները բաց նամակով դիմել են Ռուսաստանի ազդեցիկ հայերին` Լևոն Հայրապետյանի հարցով
Այս բաժնից
544 դիտում
14:52 30-12-2024
Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան
652 դիտում
14:37 30-12-2024
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը
559 դիտում
14:07 30-12-2024
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն