8231 դիտում
08:54 24-07-2014
Վարդան Մամիկոնյանի արձանը հայտնվել է «Պեպսիի» տաղավարի գագաթին․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեկվանից սպարապետ Վարդան Մամիկոնյանի արձանը հայտնվել է «Պեպսիի» տաղավարի գագաթին: Համենայնդեպս, այդպես է երևում Խանջյան փողոցի կողմից դիտելիս: Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ, արձանի մերձակա հրապարակի ուղիղ կենտրոնում տեղադրվել է «Պեպսի» ֆիրմայի մի տաղավար, որը ծածկել է զորավարի արձանի պատվանդանը: Եվ թվում է, թե քաղաքապետարանը ճարտարապետական հանճարեղ լուծում է գտել, որպեսզի զորավարն իր հավատարիմ ձիով սուրա «Պեպսիի» վրայով:
«Սա ավելի լավ Երևանի գաղափարախոսությանը համահո՞ւնչ է»,- հարցրել է մեր թղթակիցը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Փոխքաղաքապետը, նախ, աշխատակազմից ճշտել է, թե ինչ գործ ունի տաղավարն այդ հրապարակում: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը թղթակցին և Արեյանին հայտնել է, որ սա տեղադրվել է «Պեպսի» ֆիրմայի խնդրանքով, մի ակցիայի շրջանակներում, և որ տաղավարը ժամանակավոր է: «Հժ»-ի թղթակցի հարցին, թե ժամանակավոր մի քանի օ՞ր, թե՞ ժամանակավոր մի քանի ամիս, Երևանի քաղաքապետարանից դժվարացել են պատասխանել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2099 դիտում
19:00 16-07-2016
Ն․ Գ․ Տեր-Գրիգորյանցին Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով պարգևատրելու մասին
8132 դիտում
21:20 13-08-2015
Չինաստանում սարերի գագաթին անբացատրելի սիմվոլներ են հայտնվել. լուսանկարներ
Այս բաժնից
559 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
799 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2128 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ