Մեղրիին գումար կհատկացվի․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում Սյունիքի մարզպետարանին բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով հատկացվելու է ավելի քան 4,5 մլն դրամ։ Նշենք, որ Մեղրիի տարածաշրջանի 72 շահառուների կողմից 2013թ. ընթացքում անհատական ոռոգման պոմպերով օգտագործվել է ավելի քան 4,5 մլն դրամի էլեկտրաէներգիա։ Եվ կառավարությունը, հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը եւ գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքի ապահովումը, ինչպես նաեւ բնակչության ցածր կենսամակարդակը, որոշել է փոխհատուցել տարածաշրջանի բնակչության անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։