2536 դիտում
10:30 24-07-2014
ՀՀ ամենահարուստ կուսակցությունները և նրանց ֆինանսավորման աղբյուրները․ 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է․ ««168 Ժամը» azdarar.am կայքից առանձնացրել է 6 կուսակցությունների տվյալները, որոնք համանուն խմբակցություն ունեն Ազգային ժողովում և ստանում են նաև բյուջետային ֆինանսավորում՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ժառանգություն, ՀԱԿ և ՕԵԿ: Թերթի կազմած ցանկը, ցույց է տալիս, թե կուսակցությունները որքան դրամական մուտքեր են ունեցել 2013 թվականի ընթացքում և ինչ աղբյուրներից:
Ցուցակում առանձնանում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որն ունեցել է ավելի քան 715 միլիոն դրամի ֆինանսական մուտքեր: Այդ գումարի մեծ մասը՝ 492 միլիոնը, ստացվել է անշարժ գույքի օտարումից: Սակայն անգամ այդ ցուցանիշը հաշվի չառնելով՝ ՀՀԿ-ի դրամական մուտքերը 2 անգամ գերազանցում են մնացած 5 կուսակցությունների մուտքերը միասին վերցրած:
Որքան էլ զարմանալի լինի, երկրորդ տեղում ոչ թե Աժ-ում 36 պատգամավոր ունեցող ԲՀԿ-ն է, այլ ՀՅԴ-ն: ՀՅԴ ֆինանսական մուտքերը նախորդ տարվա ընթացքում կազմել են 54.4 միլիոն դրամ: Ընդ որում, հատկանշական է, որ դրանց առյուծի բաժինը՝ 50.1 միլիոն դրամը, անդամավճարներն են: Սա խոսում է, որ անկախ ՀՅԴ-ի նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ պետք է ընդունենք, որ գործ ունենք դասական կուսակցության հետ: Ավելի մեծ ծավալով անդամավճարներ՝ 97.8 միլիոն դրամ, հավաքել է միայն ՀՀԿ-ն:
Համեմատության համար նշենք, որ ԲՀԿ-ի անդամաճարները կազմել են 8 միլիոն դրամ, ՀԱԿ-ինը՝ 3.1 միլիոն: Իսկ օրինակ, «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ն անդամավճարներից մուտքեր ընդհանրապես չեն ունեցել: «Ժառանգության» դրամական մուտքերի մեծ մասը կազմել է բյուջետային մուտքերի ֆինանսավորումը՝ 4.4 միլիոն դրամի չափով: Իսկ ՕԵԿ-ի ֆինանսավորման գլխավոր աղբյուրը եղել են ֆիզիկական անձանց նվիրատվությունները: Կուսակցության հաշվետվության մեջ նշվում է, որ նախորդ տարվա ընթացքում 158 մարդ կատարել է նվիրատվությունը՝ յուրաքանչյուրը մինչև 100 հազար դրամ: Արդյունքում՝ ՕԵԿ-ը նվիրատվություններից ստացել է 10.3 միլիոն դրամ:
Նվիրատվությունները կարևոր դեր են խաղում նաև ՀԱԿ-ի համար: Կուսակցությունը տարին սկսել է 2.2 միլիոն դրամ մնացորդով, տարվա ընթացքում ունեցել է 9.8 միլիոն դրամի մուտքեր, որից 6 միլիոնը նվիրատվություններ են:
Նշված 6 կուսակցություններից ոչ մեկն իրավաբանական անձանցից նվիրատվություններ չի ստացել: Իսկ արտասահմանյան աղբյուրներից ֆինանսավորումը, ինչպես հայտնի է, կուսակցություններին օրենքով արգելվում է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3636 դիտում
09:45 29-08-2017
Իշխանությունները փակում են լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրները. «Ժողովուրդ»
5561 դիտում
14:16 16-09-2021
Տոտալիզատորների գովազդը կարգելվի, Կառավարությունը կտրում է ԶԼՄ-ների ֆինանսավորման աղբյուրները
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը