211652_close_icon
views-count29881 դիտում article-date 20:00 24-07-2014

Շիրակի մարզում ծեծի է ենթարկվել այնուհետև Մակարով տեսակի ատրճանակից արձակված կրակոցներով սպանվել է տեղի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղից դեպքի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի վրա գտնվող կիսակառույց շինության մեջ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետը, քննիչը ու փորձագետը: Օպերատիվ քննչական խումբը նշված շինության մեջ հայտնաբերել է Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 67 տան բնակիչ 50-ամյա Հարություն Գրիգորյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն վերջինս մահացել է դաժան ծեծի և մարմնին ստացած հրազենային մի քանի կրակոցից: Զննությամբ օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել և առգրավվել է Մակարով ատրճանակից արձակված 9 մմ տրամաչափի 2 հատ գնդակ և 5 հատ կրակված պարկուճ, 2 հատ գնդակ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիակի վրա դատաբժիշկը արտաքին զննությամբ հայտնաբերել է բռնության հետքեր և հրազենային 4 վնասվածքներ՝ 2-ը՝ որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Սասուն Մինասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին Գյումրի են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ գեներալ մայոր Արամ Զաքարյանը, գլխավոր վարչության պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորությունը ու ծանրության աստիճանը դեպքի վայր է ժամանել նաև Շիրակի դատախազ Ռաֆֆի Ասլանյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով սպանվածը Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանությունը ունի արդեն օպերատիվ տեղեկություններ դեպքի մանրամասների վերաբերյալ և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հատախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու համար: Տեսանյութը՝ [url=http://galatv.am/hy/news/adrer-arutyun-rigoryani-spanutyan-vayric-aranc-meknabanutyan/]galatv.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր