Բակո Սահակյանին կփոխարինի Արկադի Ղուկասյա՞նը․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ իշխանական կուլիսներում գնալով ակտիվանում է Լեռնային Ղարաբախում արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպելու սցենարը: Ըստ այդ սցենարի, ինչպես մամուլում արդեն իսկ հրապարակվել է, Բակո Սահակյանը հրաժարական պետք է տա և ստանձնի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը: Իսկ ԼՂՀ նախագահի պաշտոնը կրկին կստանձնի Արկադի Ղուկասյանը: «Միքս մեդիա» հոլդինգի նախագահ Վարուժան Գաբրիելյանը, ով բաց նամակով դիմել էր Բակո Սահակյանին՝ հորդորելով հրաժարական չտալ, երեկ մեզ ասաց. «Այն փաստը, որ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Արկադի Ղուկասյանին որպես նախագահի հաջորդ իշխանական թեկանածու, Արցախում գիտեն գրեթե բոլորը: Սակայն փաստ է նաև, որ նման առաջադրումները ընտրություններից 3 տարի առաջ չեն արվում»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։