211652_close_icon
views-count2627 դիտում article-date 09:05 25-07-2014

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող խանութում սննդի գները կրկին «թռել» են․ Իրատես de facto

«Իրատես de facto» թերթը գրում է․ «Ասում են թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող խանութում սննդի գները կրկին «թռել» են: Այս մասին մենք ժամանակին «ասել» էինք, որից հետո իրավիճակն առժամանակ շտկվեց, բայց այսօր կրպակատերերը վերստին անցել են հին մեթոդներին: Ըստ ազատազրկվածների, գները քաղաքի խանութներում գործող գների համեմատ գրեթե կրկնակի բարձր են, սնունդն էլ բավականին հին է ու անորակ: Ազատազրկվածների հաշվին բիզնես անող սույն խանութի տնօրենը, ասում են, ՔԿՀ-ի ղեկավարության հետ համաձայնեցված է գործում ու շատ հաճախ դրսից բերվող սնունդը չեն վերցնում, որպեսզի բարձր գներով հին ու անորակ սնունդը «սաղացնեն» դատապարտյալների վրա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր