211652_close_icon
views-count2242 դիտում article-date 09:14 25-07-2014

Մոսկովյան վթարի ֆոնին որքանո՞վ է անվտանգ Երևանի մետրոն․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է՝ հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան կայարանների հատվածում տեղի ունեցավ խոշոր վթար: Այս աղետը, թերևս, պետք է մեր համար էլ ահազանգ լինի այն առումով, թե որքանով է անվտանգ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երթևեկությունը: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Երևանի մետրոպոլիտենի անվտանգության գծով փոխտնօրեն Մուշեղ Բարսեղյանից, ով նախ անդրադարձավ Մոսկվայի մետրոյի վթարի պատճառներին. «Նախ նշեմ, որ Մոսկվայի մետրոյի վթարի պատճառների վերաբերյալ դեռևս վերջնական պատասխան չունենք: Սակայն, նախնական տվյալներով, սլաքային փոխադրիչի տեղափոխման ժամանակ գծային շարժակազմից ինչ-որ դետալ է ընկել, որը առջևի վագոնի արգելակում է առաջացրել: Այդ առումով հիմա մեզ մոտ հանձնարարականներ ենք տվել, որ սլաքային փոխադրիչների արտահերթ ստուգումներ կատարվեն, և մշտական հսկողության տակ լինեն: Բացի դրանից մետրոպոլիտենում այլ կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների նկատմամբ ուժեղացված հսկողություն կա: Այսինքն, եթե աշխատանք են կատարում, մենք մեր ներկայացուցիչներին հանձնարարում ենք, որ այն հնարավորինս հսկվի: Մոսկվայի մետրոպոլիտենում այլ կազմակերպության կողմից էին աշխատանքներ տարվել, բայց նորմալ հսկողություն չի իրականացվել: Եվ պատահական չէ, որ սլաք տեղադրողները, տվյալ կազմակերպության ղեկավարը և կապիտալ շինարարության տնօրենը արդեն կալանավորված են»: - Ձեր թվարկած միջոցառումներից հետո կարելի՞ է ենթադրել, որ Երևանյան մետրոպոլիտենն այդ միջոցառումներից հետո նման խնդրի առաջ չի կանգնի: - Մեր շարժակազմերը, տեխնիկական համակարգը մշտական հսկողության տակ են, այսօր էլ ուժեղացված հսկողություն է իրականացվում: Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որպեսզի անվտանգության հարցերին առաջնահերթ լուծումներ տրվեն»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր