211652_close_icon
views-count1381 դիտում article-date 15:07 26-07-2014

Հուլիսի 21-25-ը ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 84 մլն 876 հազար դոլար

2014թ-ի հուլիսի 21-ից 25-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84,876,111 դոլար 406.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 94,878,660 ԱՄՆ դոլար 407.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18,840,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 2,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,448,358 EUR 547.37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 16,212,146 EUR 550.51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 946,265,530 ՌԴ ռուբլի 11.51 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 108,296,849 ՌԴ ռուբլի 11.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում Հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.0 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.5 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր