211652_close_icon

Ֆրանսիայում 3-օրյա սուգ է հայտարարվել ալժիրյան օդանավի կործանման կապակցությամբ

views-count2581 դիտում article-date 20:13 26-07-2014
Ֆրանսիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Air Algerie ավիափոխադրող ընկերությանը պատկանող ուղոևրատաևժր ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է FrancePresse-ը: Հիշեցնենք, որ ալժիրյան օդանավը, որում եղել է 110 ուղևոր և անձնակազմի 6 ուղևորներ, կործանվել է Մալիի հյուսիս-արևելյան մասում՝ Բուրկինա Ֆասոյից թռչելուց մոտ 50 րոպե անց: Ուղևորներից 54-ը եղել են Ֆրանսիայի քաղաքացիներ: Այսօր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպում է անցկացնում ավիաաղետի զոհերի ընտանիքների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում: Հանդիպման ավարտից հետո Օլանդը մամլո ասուլիսով հանդես կգա:

Նմանատիպ նյութեր