ՀՀ Դատական դեպարտամենտը որոշել է անցնել խնայողությունների․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Դատական դեպարտամենտը որոշել է անցնել խնայողությունների, և այդ նպատակով ծառայողական մեքենաները բենզինի փոխարեն որպես վառելիք օգտագործում են սեղմված բնական գազ: «Ժողովուրդին հայտնի դարձավ, որ դատական դեպարտամենտը ՀՀ պետական բյուջեից 700 հազար դրամ է ծախսել՝ սեղմված բնական գազի կտրոններ ձեռք բերելու նպատակով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կտրոնները տրամադրվելու են դեպարտամենտի կենտրոնական մարմնի, ինչպես նաև Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների աշխատակազմերին:
Սակայն ուշագրավն այն է, թե ումից է դեպարտամենտը ձեռք բերել կտրոնները. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ավտոգազ» ՍՊԸ-ից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։